Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:
Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։
Ապրիլի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների և համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արևելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ 1825-1912 թթ. ապրել և վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:
Լիբանանահայութեան հերթական ապրիլ 24-ի ստեղծած մթնոլորտը, կազմակերպուած տարբեր բնոյթի ձեռնարկները, համագաղութային մակարդակի վրայ արձանագրուած իրադրութիւնները դիտարկումներու եւ վերլուծումներու դուռ կը բանան անկասկած: Ի հարկէ նկատուած են բացթողումներ, յառաջիկային վերանայելի գործունէութեան եւ գործելաձեւի խնդիրներ, աւելի նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներու յստակացումներ: Այս բոլորով հանդերձ, նկատուած արտակարգ եռուզեռը, երիտասարդութեան ցուցանիշային իմաստ ունեցած ներգրաւուածութիւնը, ...
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Էրեբունի ամրոցի հիմնադրման և կործանման պամությունը հետաքրքրել է արվեստագետին և նա ամենայն հետաքրքրությամբ է ծանոթացել թե հնավայրին և թե թանգարանի ցուցադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» արգելոց-թանգարանից, Քյուրքչյանը պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին: Ծանոթանալավ թանգարանի հուշանվերների կրպակին` ...
Արամ Խաչատրյանի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկում:
Թուրքիայում հերթական անգամ հայերի գերեզմանների դեմ վայրագություններ են հայտնի դարձել։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, որը Հայաստանում  է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով:
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող  Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի միջոցով  թուրքական համալասարաններին գրություն է ուղարկել՝ պահանջելով Հայկական հարցի շուրջ աշխատող ուսանողների, ասպիրանտների անունները, նրանց աշխատանքների վերնագրերը եւ նրանց հետ կապ հաստատելու միջոցները։
Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՀՅԴ բյուրոյի   Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Հայաստանը, եթե նրան չեն հրավիրել Սիրիայի հարցով «Ժնեւ 2» խորհրդաժողովին:
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմը փետրվարի 11-ից հանվել է վաճառքի։
Երեւանում կկայանա «Պատուհան դեպի աշխարհ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կբացվի հունվարի 15-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամիի շենքում:
Ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած պաշտոնական այցի եւ այդ երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին եւ 26-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր կկազմակերպեն: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին:
2013 թվականի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: